Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանը այլ կասկածներ ունենար․ Վ․ Բաղդասարյան

Փոստանջյանին արգելվել է մտնել Վրաստան: Նա պատրաստվում է միջազգային ատյաններին բողոք ներկայացնել՝ այդ առնչությամբ: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին փոխանցեցին՝ Փոստանջյանը կասկածներ ունի, որ մեր իշխանություններն են հրահանգել վրաց գործընկերներին, որ նրա մուտքն արգելեն, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես կզարմանայի, որ Զարուհի Փոստանջյանը այլ կասկածներ ունենար: Նույն իրավիճակը եղել է Շիրակ Թորոսյանի հետ, եղել է մեր գործընկերների հետ: Իհարկե, մենք միշտ ասել ենք , որ պետք չի խառնվել այդ երկրի ներքին քաղաքականությանը, միշտ փորձել ենք պատճառներն իմանալ: Այսինքն, նաև մեր գործընկերների, մեր խմբակցության անդամների հետ է եղել նմանատիպ երևույթ՝ Վրաստանի կողմից: Մենք մեր հանդիպումների ժամանակ այդ հարցը բարձրացրել ենք: Առաջիկա հանդիպումներին, եթե նմանատիպ խնդիր կա, մենք, իհարկե, այդ հարցով կհետաքրքրվենք գործերից: