Եթե «Ելք»-ն ուզում է ՀՀԿ-ի հետ համագործակցել, ապա մեր դռները բաց են. Վահրամ Բաղդասարյան

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փաստարկված չի համարում «Ելք»-ի այն տեսակետը, որ ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածուին իրենք դեմ կքվեարկեն՝ ելնելով այն հանգամանքից, որ նա Հանրապետականի թեկնածուն է: «Հետաքրքիր է, եթե Արմեն Սարգսյանը չլիներ Հանրապետականի թեկնածուն, ապա «Ելք»-ն ի՞նչ դիրքորոշում կունենար», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վահրամ Բաղդասարյանը։ Անդրադառնալով այն հարցին, որ «Ելք»-ին հնարավորություն չի տրվում իրենց թեկնածուին առաջադրել՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ դա Հանրապետականի մեղքը չէ։