Չինաստանում ստեղծել են «խելացի» մահճակալ՝ ամուր քնի համար

Չինաստանում ստեղծել են «խելացի» մահճակալ՝ ամուր քնի համար

Չինական Sleepnumber ընկերությունը մշակել է եզակի «խելացի» մահճակալ, որն ապահովում է առավելագույն արդյունավետ քուն։ Մշակողները հիմնական շեշտը դնում են մահճակալի հարմարավետության վրա։ Այն կարող է «հարմարվել» տիրոջ պահանջներին՝ փոխելով կոշտությունը։ Այն արձակում է արագ քնին նպաստող եթերային յուղեր։ Նշվում է նաև վիբրացիոն գործառույթի առկայության մասին, որը, մշակողների խոսքով՝ օգտակար է մեջքի համար։ Նորույթի արժեքը կազմում է 499-999 դոլար։