Facebook-ն ուսումնական 3 կենտրոն կբացի ԵՄ երկրներում

Facebook-ն ուսումնական 3 կենտրոն կբացի ԵՄ երկրներում

Facebook կորպորացիան պատրաստվում է Եվրոպայում բացել 3 նոր կենտրոններ, որտեղ ցանկացողներն առաջիկա 2 տարին կարող են ուսումնասիրել տարբեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը։ Այդ մասին Reuters-ի հետ զրույցում հայտնել է ընկերության օպերացիոն հարցերով տնօրեն Շերլ Սանդբերգը։ Նրա խոսքով՝ կենտրոնները կհայտնվեն Իսպանիայում, Լեհաստանում և Իտալիայում։ «Մտավախություն կա, որ թվային հեղափոխության պայմաններում մարդիկ կմնան առանց ուշադրության, մենք պարտադիր կերպով ցանկանում ենք ներդնել թվային տեխնոլոգիաների կիրառման հմտությունների զարգացման մեջ, որպեսզի մարդիկ ունենան անհրաժեշտ ունակություններ՝ թվային տնտեսությանը լիարժեք մասնակցության համար»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։ Նշվում է, որ ուշադրություն կդարձվի տարեցներից, երիտասարդներին և փախստականներին։ Ուսուցումը կուղղվի բնակչության մեդիագրագիտության բարձրացմանն ու թվային անվտանգության հմտությունների ընդլայնմանը։ Facebook-ը մտադիր է նաև 12.2 մլն դոլար ներդնել արհեստական ինտելեկտի մշակման մեջ, որով կզբաղվի ընկերության ֆրանսիական կառույցը։ Սանդբերգն ընդգծել է, որ Facebook-ը միջոցներ է ներդնում ինչպես տեխնոլոգիաների, անպես էլ մարդկային ներուժի զարգացման մեջ։