Apple-ը iPhone 6 Plus-ը սկսել է  անվճար փոխանակել iPhone 6s Plus-ով

Apple-ը iPhone 6 Plus-ը սկսել է անվճար փոխանակել iPhone 6s Plus-ով

ԱՄՆ-ում Apple ընկերությունը iPhone 6 Plus-ը սկսել է անվճար փոխանակել iPhone 6s Plus-ով: Այս մասին ասվում է ընկերության ծառայության կենտրոնի հաղորդագրության մեջ: Մոդելի փոխանակումը մեկը մյուսով հնարավոր է ծառայության կենտրոնին որևէ խնդրով դիմելու դեպքում, օրինակ՝ մարտկոցը փոխելու: Ծառայությունից կարելի է օգտվել մինչև 2018-ի մարտը՝ հաղորդում է MacRumors-ը: Մասնագետների կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ Apple-ն այլևս չի արտադրում iPhone 6 Plus և դրա մասերը, մինչդեռ օգտատերերը ցանկանում են փոխել իրենց սմարթֆոնի մարտկոցը: