Apple-ը կարող է արտադրությունից հանել iPhone X-ը՝ ցածր պահանջարկի պատճառով

Apple-ը կարող է արտադրությունից հանել iPhone X-ը՝ ցածր պահանջարկի պատճառով

Չինական շուկայում ամերիկյան Apple ընկերությունը կարող է արտադրությունից հանել iPhone X սմարթֆոնը՝ ցածր պահանջարկի պատճառով: Այս մասին հաղորդում է BGR պորտալը: KGI Securities վերլուծական գործակալության ինսայդեր Մին Չի Կուոյի խոսքով՝ Apple-ն առաջին անգամ կարող է խախտել իր ավանդույթը և հրաժարվել iPhone X-ի արտադրությունից նոր սմարթֆոնի շնորհանդեսից հետո: 2018-ի առաջին երեք ամիսներին շուկա կարող է մտնել ընդամենը 18 մլն սմարթֆոն՝ հայտավորված 30-ի փոխարեն: Փորձագետները ենթադրում են, որ iPhone X-ը չի կարող կրկնել նախորդող սմարթֆոնների հաջողությունը: Ապրանքանիշի երկրպագուների կարծիքով՝ սարքի նոր տարբերակը ընկերության պատմության մեջ կարող է լինել առաջինը, որը հանվում է արտադրությունից: