Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրինում գործողության արդյունքները

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրինում գործողության արդյունքները

Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել է սիրիական Աֆրին քաղաքի մոտ նախանշված թիրախների ճնշող մեծամասնությունն օդից խոցելու մասին։ Նման արդյունքի հասնելու համար պահանջվել է 1.5 ժամ։ «Սիրիացի քրդերի «Դեմոկրատական միություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող նախանշված 113 թիրախներից ոչնչացվել է 108-ը»,-ասվում է ռազմական գերատեսչության հաղորդագրությունում։ «Բոլոր զոհերը և վիրավորները, ովքեր տեղափոխվել են հիվանդանոցներ, հանդիսանում են ահաբեկչական կազմակերպությունների անդամներ»,-RIA Novosti-ն մեջբերում է թուրքական հրամանատարության պաշտոնական դիրքորոշումը։ Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ սիրիական տարածքին ուղղված ավիահարվածներին մասնակցել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի 72 ինքնաթիռներ։