Էրդողանի խորհրդականը կիսվել է Սիրիայում թուրքական բանակի գործողության պլաններով

Էրդողանի խորհրդականը կիսվել է Սիրիայում թուրքական բանակի գործողության պլաններով

Թուրքական բանակը մտադիր է ահաբեկիչներից մաքրել ոչ միայն Աֆրինի շրջանը, այլև Սիրիայի տարածքի զգալի մասը, հայտարարել է Թուրքիայի նախագահի ավագ խորհրդական Իլնուր Չևիքը։ «Թուրքիայի հանձնարարությունն է հանդիսանում «Քրդական աշխատավորական կուսակցության», «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» և «Դեմոկրատական միության» ահաբեկիչների ոչնչացումը Եփրատ գետի արևելքից մինչև Իրաքի հետ սահման ընկած տարածքում»,-ասել է նա։ Անկարան մտադիր է նաև ազատագրել սիրիական Մանբիջ քաղաքն ու փոխանցել այն արաբ բնակչությանը, հայտնել է խորհրդականը A Haber հեռուստաալիքի եթերում։ Անկարան «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերին» և «Դեմոկրատական միությանը» համարում է Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված «Քրդական աշխատավորական կուսակցության» սիրիական ստորաբաժանումներ։