Վարդենյաց լեռնանցքը բացվել է

Վարդենյաց լեռնանցքը բացվել է

Հունվարի 20-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վարդենյաց լեռնանցքը բացվել է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: