«Ելք» դաշինքի երթն ի սկզբանե տապալված միջոցառում էր. քաղաքագետ

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ընդդիմադիր «Ելք» դաշինքի երթը տապալված էր։ «Գների թանկացման դեմ պայքարելը վերացական է, քանի որ դա հետևանք է։ Եթե այսօր թանկացման դեմ ես պայքարում, վաղը կարող է մենաշնորհների դեմ, մյուս օրը՝ միջքաղաքային վատ տրանսպորտի դեմ՝ դա վերացական է։ Դու պետք է ընտրես, թե ինչ պատճառ է ծնել այս ամենը։ «Ելք»-ը չէր կարող հաջողել, որովհետև միայն լրատվամիջոցներով իրազեկելը քիչ է, շատ մեծ աշխատանք կար տանելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը։ Բադալյանի դիտարկմամբ՝ նախապես տեսանելի էր, որ այս միջոցառման անցկացման համար անհրաժեշտ քայեր չեն տարվում. «Ի սկզբանե սա տապալվող միջոցառում էր։ Եվ հարց է ծագում՝ «Ծառուկյան» դաշինքը, խորհրդարանական կամ արտախորհրդարանական այլ ուժեր, միանային երթին, որ ի՞նչ, միասի՞ն տապալվեին։ Դրանից հետո քննադատության թիրա՞խ դառնային «Ելք»-ի հետ միասին։ Կան բազմաթիվ աշխատանքներ, որ պետք է հասարակության շրջանակներում տարվեն, տարբեր սեգմենտների հետ աշխատանք է հարկավոր։ Պետք է աշխատես նաև Հայաստանի արտաքին գործընկերների, արտաքին սեգմենտների հետ։ Միայն խորհրդարանում դու ոչնչի չես հասնի, աշխատանքը բազմաթիվ ուղղություններով պետք է տարվի»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։