Անձի ազատությունն ու արդար դատաքննությունը մեզ մոտ մտահոգիչ է․Գևորգ Կոստանյանը պաշտպանեց դոկտորական ատենախոսությունը

ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կայացել է Ազգային Ժողովի պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի դոկտորական ատենախոսության պաշտպանությունը: Գևորգ Կոստանյանի ատենախոսության թեման էր «Պետության հայեցողության հիմնախնդիրները սահմանադրաիրավական և կոնվենցիոն կարգավորումների համատեքստում. անձի ազատության, անձեռնմխելիության և արդար դատաքննության իրավունքներ»: Կոստանյանը շեշտեց, թե այս հարցով Հայաստանի Հանրապետությունում չկա որևէ գիտական հետազոտություն և ուսումնասիրությունը պայմանավորված էր այն  անհրաժեշտությամբ, որ ինքը 14 տարի, ըստ էության, ՀՀ-ի փաստաբանն է եղել ՄԻԵԴ-ում և ոլորտում  գիտական խորությամբ ուսումնասիրության կարիք է տեսել: