Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է Ասիայում կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարին

Թայլանդի ոստիկանությունը ձերբակալել է մի մարդու, ով ենթադրվում է, որ Ասիայի կենդանիների անօրինական առևտրի ամենամեծ ցանցի ղեկավարն է: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Վիետնամական ծագումով 40-ամյա այդ տղամարդը ձերբակալվել է Լաոսի սահմանին գտնվող մի քաղաքում: Նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման մաքսանենգ ճանապարհով երկրից փղոսկր և ռնգեղջյուրի եղջյուր դուրս հանելու համար: Նա ձերբակալվել է հունվարի 19-ին, երբ փորձել է մաքսանենգ ճանապարհով Աֆրիկայից Թայլանդ տանել 14 ռնգեղջյուրի եղջյուր, որն արժի մոտ 700 000 ֆունտ: Կենդանիների թրաֆիքինգը սև շուկայում եկամտաբեր առևտուր է: BBC-ի թղթակցի հաղորդմամբ՝ չնայած Թայլանդի իշխանությունների վերջին այս հաջողությանը, այնուամենայնիվ, նրանք ի վիճակի չեն կոտրել մեծ և հզոր թրաֆիքինգի ցանցերը: