Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել. կա 11 զոհ

Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում զբոսաշրջային ավտոբուս է վթարվել, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ։ Եվս 44 անձիք վնասվածքներ են ստացել։ Տուժածները տեղափոխվել են 3 տարբեր հիվանդանոցներ։ Ավտոբուսն ուղևորվելիս է եղել Անկարայից հյուսիսարևմտյան Բուրսա նահանգ, հայտնում է Anadolu գործակալությունը։ Kartallar Gezi ընկերության ավտոբուսը մխրճվել է Էսքիշեհիր-Բուրսա մայրուղու ճամփեզրի ծառերի մեջ։ Վթարի պատճառների վերաբերյալ քննություն է անցկացվում։ Վարորդին և նրա օգնականին կալանքի տակ են վերցրել։