Թուրքական բանակը գնդակոծել է քրդերի դիրքերը սիրիական Աֆրինում

Թուրքական բանակը գնդակոծել է քրդերի դիրքերը սիրիական Աֆրինում

Թուրք զինվորականները գնդակոծել են քրդական ռազմականացված ջոկատների դիրքերը, որոնք տեղակայված են սիրիական Աֆրինում: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Հարվածները հասցվել են հունվարի 19-20-ին քրդերի օբյեկտների ուղղությամբ: Դրանց հետևանքով ոչնչացվել են YPG-ի ջոկատների ապաստանները և պահեստները: Թուրքիայի գլխավոր շտաբում Սիրիայի տարածքի ուղղությամբ հարվածները բացատրել են երկրի ինքնապաշտպանության իրավունքով: Հունվարի 15-ին ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի մամլո ծառայության ներկայացուցիչ Թոմաս Վիլը հայտնել էր, որ կոալիցիան անցել է Սիրիայում «սահմանի անվտանգության նոր ուժերի» ջոկատների անդամների ուսուցման։ Թուրքիան հայտարարել էր երկրի ազգային անվտանգության համար սպառնալիքի մասին, որը ստեղծում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կողմից թուրք-սիրիական սահմանի պահպանման համար Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների ծրագրվող նախապատրաստումը։