Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հունվարի 14-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1800 կրակոց: Այս մասին հայտնում է ԱՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: