Ֆրանսիայում ռոբոտ-մեդուզան ծովի աղբը կհավաքի

Ֆրանսիայում ռոբոտ-մեդուզան ծովի աղբը կհավաքի

Կասիս նավահանգստային քաղաքում ռոբոտ-մեդուզա են գործարկել, որը ծովի աղբը կհավաքի, հայտնում է RFI-ը: 70 սմ մեծությամբ հեռակառավարվող սարքը կշռում է 16 կգ, ունի 2 մարտկոց, որոնք հնարավորություն են տալիս աշխատել 8 ժամ: Սարքի հետնամասը բաղկացած է ցանցից, որի մեջ աղբը կհավաքվի: Ռոբոտի փոքր չափը դրան հնարավորություն է տալիս լողալ դժվարհասանելի տեղեր, հավաքել ոչ միայն աղբը, այլև ներծծել ջրի վրա լողացող վառելիքի մնացորդները, որ իրենց հետևից թողնում են շարժիչով նավակները: Ռոբոտ-մեդուզան մշակել են 3 ֆրանսիացի ինժեներ, ովքեր հույս ունեն իրենց գյուտը վաճառել Լազուր ափի նավահանգստային քաղաքներում: Ինժեներ Նիկոլյա Կարլեսին նշում է, որ շուտով ռոբոտը լազերային տվիչ կունենա, որը դրան հնարավորություն կտա ինքնուրույն հայտնաբերել խոչընդոտները: Մեդուզա-ռոբոտը 8000 եվրո արժե: Գյուտարարները բանակացում են Մարսել քաղաքի հետ սարքը ձեռք բերելու հարցով և հույս ունեն 8 ռոբոտ վաճառել մինչև 2018 թ. ամառվա վերջ: