Արհեստական ինտելեկտին «սովորեցրել են» կանխատեսել մահվան ամսաթիվը

Արհեստական ինտելեկտին «սովորեցրել են» կանխատեսել մահվան ամսաթիվը

Սթենֆորդի համալսարանի գիտնականները ստեղծել են արհեստական ինտելեկտի համակարգ, որը կարող է մինչև 90% ճշգրտությամբ պարզել հիվանդի մահվան ամսաթիվն առաջիկա տարում: Այս մասին հայտնում է Hyser-ը: Մասնագետները նշել են, որ արհեստական ինտելեկտի իրենց տեխնոլոգիան հիմնված է նյարդային ցանցերի խորագույն մեքենայական ուսուցման վրա: Դա հնարավորություն է տալիս տվյալների լայնածավալ քանակ մշակել: Իսկ համակարգի ուսուցման համար օգտագործվել են 2 մլն մարդկանց առողջության և մահացության մասին տվյալներ: Դրանք տեղեկություններ են երեխաների և մեծահասակների մասին, որոնք եղել են մի քանի խոշոր բժշկական կենտրոններում: Գիտնականները նշում են, որ մահացու հիվանդների մեծ մասն ուզում է իր կյանքի վերջին ամիսները կամ օրերը տանն անցկացնել հարազատների և մտերիմների շրջապատում: Իսկ իրենց մշակումը կարող է դրանում մեծապես օգնել: Մարդու մահը կանխատեսող արհեստական ինտելեկտը նաև բժիշկներին կօգնի պարզել՝ արդյոք արժե մարդուն հիվանդանոցում պահել, թե կարելի է տուն ուղարկել: