Հռոմի պապը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

Հռոմի պապը կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Պերու իր այցի ժամանակ կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, հայտնում է euronews-ը: «Կոռուպցիա: Որքան շատ վատ բան է անում մեր լատինաամերիկացի ժողովուրդների և ժողովրդավարությունների համար այդ սոցիալական վիրուսը՝ ֆենոմեն, որը վարակում է ամեն ինչ՝ չքավորներին և մայր հողը դարձնելով ամենատուժածները»,- հայտարարել է Հռոմի պապը: Ըստ նրա՝ այդ գործում հաջողության համար անհրաժեշտ է հասարակության բոլոր շերտերի մեծ թափանցիկություն, նաև նրանց ցանկությունը և համաձայնությունը պայքարելու կոռուպցիայի դեմ: