Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի. «Ժամանակ»

Արծվիկ Մինասյանը ձախողել է. սիգի պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և նախարարության ենթակայության տակ գտնվող Սևան ազգային պարկի ղեկավարությունն ամբողջովին ձախողել են Սևանում ձկնորսության արգելքի ապահովումը, ինչը հարուցել է բարձրագույն ղեկավարության դժգոհությունը, և չի բացառվում, որ ազգային պարկում կլինեն լուրջ կադրային տեղաշարժեր։ Բանն այն է, որ դեկտեմբերի վերջից մինչև հունվարի 15-ն արգելված էր Սևանում որս կատարելը, սակայն այդ ընթացքում ոչ միայն առավոտյան «ծով» դուրս եկող նավակների պակաս չի նկատվել, այլև ձկան գնի արհեստական բարձրացումը մեծացրել է պահանջարկը, ինչը հանգեցրել է որսի ծավալների աճի։ Վտանգ կա, որ այս տեմպերով շարունակվելու դեպքում հատկապես սիգ տեսակի ձկան պաշարները կարող են հասնել կրիտիկական կետի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: