Էներգետիկայի նախարարի ամենահավանական թեկնածուն տիկնոջից աղքատ է. «Ժողովուրդ»

Էներգետիկայի նախարարի ամենահավանական թեկնածուն տիկնոջից աղքատ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Էդուարդ Ներսիսյանն այն պաշտոնյաներից է, ում կինն ավելի հարուստ է, քան ինքը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է, որ ունի մեկ բնակարան, ավտոմեքենա չունի, իսկ դրամական միջոցները կազմում են ընդամենը 3000 դոլար: Որպես եկամուտ՝ անցած տարվա ընթացքում հայտարարագրել է ստացած ամսական մոտ 195 հազար դրամի չափով աշխատավարձը: Իսկ ահա պաշտոնյայի կնոջ` Անուշ Աթայանի դրամական միջոցները կազմել են 28 հազար 110 դոլար և 881 հազար դրամ: Որպես եկամուտ՝ նրա տիկինը հայտարարագրել է 405 հազար դրամ ամսական աշխատավարձը և մեկ ընկերությունից 25 մլն դրամի չափով ստացած շահաբաժինը: Ի դեպ, այս օրերին Ներսիսյանը համարվում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի հավանական թեկնածուն»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: