Բնապահպանները ակտիվ գործողություննե՞ր կծավալեն ընդդեմ Արմեն Սարգսյանի. «Ժամանակ»

Բնապահպանները ակտիվ գործողություննե՞ր կծավալեն ընդդեմ Արմեն Սարգսյանի. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում առաջադրելու Սերժ Սարգսյանի որոշումը բավական բուռն է ընդունվել բնապահպանների շրջանում: Բնապահպանները մտահոգված են, որ ընտրվելով նախագահի պաշտոնում՝ Արմեն Սարգսյանը ավելի ակտիվորեն կզբաղվի Հայաստանի բնության ոչնչացմամբ: Ինչպես հայտնի է, Արմեն Սարգսյանը Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա»-ի խոշոր բաժնետերերից է, և հենց դրանով է պայմանավորված բնապահպանների անհանգստությունը: Չի բացառվում, որ առաջիկայում բնապահպանական որոշ կազմակերպություններ ակտիվ գործողություններ ծավալեն ընդդեմ նախագահի նոր թեկնածուի»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: