Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար. «Փաստ»

Քրեական հեղինակությունները պայքարում են մոնոպոլիայի համար. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Որքան էլ վարչապետը հայտարարում է, որ ամենատարբեր ոլորտներում վերացվում են մոնոպոլիաները, և ցանկացած մարդ ցանկացած ապրանք կարող է ներկրել ու վաճառել, միևնույն է՝ ներկրողների միջև պայքար է գնում հանուն մոնոպոլիայի: Շուրջ վեց ամիս է՝ վերևներում «տանիք» ունեցող Երևանի երկու քրեական հեղինակություններ դուրս են եկել միմյանց դեմ՝ մասնագիտացված տախտակի ներկրման շուկայում մոնոպոլիա ձեռք բերելու համար: Խոսքը հատուկ նշանակության փայտի մասին է: Ո՞վ կհաղթի, վերևներում ո՞ւմ տանիքն է ավելի «ապահով» ու ուժեղ, պարզ չէ: Առայժմ մաքսային կառույցները ոչ մեկի կողմը չեն բռնում: Սրա միակ ելքը երրորդ, չորրորդ ներկրողներ ներգրավելն է, թե չէ երկուսն էլ իրար «կուտեն»: Իշխանությունները պետք է կողքից «թամաշա» չանեն, այլ կոնկրետ միջոցներ ձեռնարկեն»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: