Ռոբսոնը ցանկացել է հաշտեցնել «հարատև» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանին և Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»

Ռոբսոնը ցանկացել է հաշտեցնել «հարատև» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանին և Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի լավագույն 10 մարզիկների պարգևատրմանը հետաքրքիր միջադեպ է գրանցվել Սերժ Սարգսյանի երկու կողմում նստած «հարատև» թշնամիներ Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև. Հայրապետյանը ձեռքը մեկնել է բարևելու, Ծառուկյանը չի արձագանքել: Նրանց հաշտեցնելու գործն իր ուսերին է առել Հայրապետյանի մտերիմ Ռոբսոնը` Ռուբեն Թաթուլյանը, որը, ի դեպ, պատրաստվում էր Ամանորից հետո Հայաստանում ասուլիս հրավիրել` պարզաբանելու իր շուրջ «զարգացումները», և խնդրել էր այդ հարցում իրեն օգնել Արթուր Ջանիբեկյանին: Սակայն, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Ռոբսոնը ռուսական հեռուստատեսությամբ տված հարցազրույցում հայտարարեց, որ ինքն Էդուարդ Նալբանդյանի խորհրդականն է, և սպասվելիք ասուլիսը չեղարկվեց. «կազմակերպիչները» մտածել են` էլի գաղտնիքներ կարող է ջրի երես հանել»:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: