iPhone օգտագործողներն ավելի շատ են կապի վրա ծախսում քան Samsung օգտագործողները

iPhone օգտագործողներն ավելի շատ են կապի վրա ծախսում քան Samsung օգտագործողները

Apple iPhone օգտագործողները միջինում 1,5 անգամ ավելի շատ են վճարում բջջային կապի ծառայությունների համար, քան Samsung Galaxy Note 8, Galaxy S8, S8 Active և S8 Plus օգտագործողները։ Համապատասխան հետազոտությունն իրականացրել են oneFactor արհեստական ինտելեկտի համակարգերի փորձագետները։ iPhone օգտագործողները 11 ԳԲ տրաֆիկ են օգտագործում ամսական, իսկ Samsung-ի դեպքում 8ԳԲ։ Միջինում դեկտեմբերին «խնձորային» սմարթֆոնների տերերը վճարել են 1,8 հազար ռուբլի, իսկ Samsung Galaxy S8, S8 Active և S8 Plus – 900 ռուբլու կարգի։