Ընդդիմադիր Եղիշե Պետրոսյանը կառավարությունո՞ւմ է աշխատում. «Իրավունք»

Ընդդիմադիր Եղիշե Պետրոսյանը կառավարությունո՞ւմ է աշխատում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունք»-ի աչքից չվրիպեց, որ երեկ գործադիրի նիստից հետո կառավարություն էր շտապում «Արձագանք» խմբի համահիմնադիր, երաժիշտ Եղիշե Պետրոսյանը: Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե. Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ քաղաքական տեսակետներով, ընդ որում՝ հանդես գալով ամենաընդդիմադիր դիրքերից: ՊՊԾ գունդը գրավողների արդարացնող և իշխանություններին անխնա քննադատող Պետրոսյանը կառավարությունում մնաց մոտ կես ժամ: Իսկ դրանից հետո անցավ գործի՝ օգնելով աշխատակիցներից մեկին կառավարության շենքի լույսերը փոխել ու նորոգել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: