Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ

Apple-ը թողարկել է ատամի «խելացի» խոզանակ

Apple-ի կայքում հայտնվել է ատամի «խելացի» խոզանակ։ Այն պատրաստվել է Colgate-ի հետ համատեղ։ Ատամների մաքրման համար նախատեսված աքսեսուարը հետևում է, թե որքան հաճախ և որքան ճիշտ է օգտատերը հոգ տանում բերանի խոռոչի հիգիենայի մասին։ Colgate Smart Electronic Toothbrush E1 արտադրանքը հասանելի է գնման համար ընկերության կայքում՝ «Աքսեսուարներ iPhone-ի համար» բաժնում։ Խոզանակի արժեքը 99 դոլար է։ Դրա հավաքած տվյալները Bluetooth-ով փոխանցվում են Colgate Connect հավելված։ Երեխաների համար խոզանակում նախատեսված է մինի խաղ. ատամների ճիշտ մաքրման համար հավելվածը տալիս է վիրտուալ դրամներ։ «Խելացի» խոզանակն աշխատում է միայն iPhone-ի հետ։