YouTube-ը կպատժի բլոգերներին՝ լվացքի փոշի ուտելու համար

YouTube-ը կպատժի բլոգերներին՝ լվացքի փոշի ուտելու համար

Դեռահասներին թունավորումից և մահից պաշտպանելու համար՝ YouTube-ը վայրկենական հեռացնելու և արգելափակելու է օգտատերերի տեսանյութերը: YouTube-ը դաժանորեն կպատժի նրանց, ովքեր մասնակցում են Tide Pod Challenge ֆլեշմոբին, հաղորդում է CNet-ը: Հիշեցնենք, որ նրա իմաստը տեսախցիկի առջև լվացքի փոշի ուտելու մեջ է: The Washington Post-ի հաղորդմամբ, 2017 թվականին մոտ 220 ամերիկյան դեռահասներ հիվանդանոց են ընկել լվացքի միջոցներից թունավորման պատճառով: 25%-ի դեպքում լվացքի փոշու օգտագործումը կանխամտածված է եղել: 2018 թվականին, երկու շաբաթվա ընթացքում, 38 թունավորման դեպք է գրանցվել ԱՄՆ-ում՝ լվացքի փոշի ուտելու պատճառով: Անցյալ շաբաթ Tide կենցաղային քիմիայի արտադրողը զգուշացում էր հրապարակել, որ Tide Pod (լվացքի միջոցի կապսուլները) ոչ մի դեպքում չի կարելի կուլ տալ: Tide Pod Challenge ֆլեշմոբը հայտնվել էր դեռ անցյալ տարի, բայց ավելի տարածվեց այս տարվա սկզբին: Բլոգերները կուլ էին տալիս լվացքի փոշին և էստաֆետը հանձնում ընկերներին: