ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի պարտատոմսերը կշրջանառեն ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում

2018թ.-ի հունվարի 16-ին «Հայաստանի Էկոնոմիկայի Զարգացման Բանկ» ԲԲԸ 2,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր անվանական արժեքով արժեկտրոնային պարտատոմսերը (HEZBB3) ցուցակվել են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում` ընդգրկելով երկրորդային Bbond ցուցակում, իսկ բանկի 100,000,000 ՀՀ դրամ ընդհանուր անվանական արժեքով պարտատոմսերի մեկ այլ թողարկում (HEZBB2) թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի պարտատոմսերի Cbond ազատ շուկայում: Ընկերության HEZBB3 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB23ER4) ներառում են 20,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, արժեկտրոնի 5.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով, իսկ HEZBB2 հապավմամբ պարտատոմսերը (ISIN - AMHEZBB22ER6)` 10,000 հատ անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 12% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը թույլատրվել են նաև հասցեական և ՌԵՊՈ գործարքների կնքմանը: Պարտատոմսերի շուկա ստեղծող (մարքեթ մեյքեր) է հանդիսանալու «Կապիտալ Ինվեստմընթս» ՓԲԸ-ն, որն ապահովելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում պարտատոմսերի երկկողմանի գնանշումները: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայում ցուցակված և առևտրին թույալտրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի են www.nasdaqomx.am կայքի «Ֆինանսական գործիքներ» բաժնում: