Վարչապետի ընդունելության վայրը փոխվել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով. «Հրապարակ»

Վարչապետի ընդունելության վայրը փոխվել է. «Ֆլորենս»-ը փոխարինվել է «Չինար»-ով. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունելություն է կազմակերպել Հայաստանում հավատարմագրված դեսպանների համար, որին մասնակցել են նաև նրա կաբինետի որոշ անդամներ՝ Վաչե Գաբրիելյանը, Էդվարդ Նալբանդյանը, տրանսպորտի և էներգետիկայի նախարարները։ Ընդունելությունը կազմակերպվել է ոչ թե «Ֆլորենս» ռեստորանում, որտեղ սովորաբար վերջին շրջանում կազմակերպվում են պաշտոնական միջոցառումները, այլ Սարյան փողոցի սկզբնամասում ընդամենը 15 օր առաջ բացված «Չինար» ռեստորանում, որը երկու համասեփականատեր ունի՝ «Բեկոն» մսամթերքի արտադրության գործադիր տնօրեն Կարեն Մարգարյան և «Արտֆուդի» 75 տոկոսը վերջերս ձեռք բերած ռուսաստանաբնակ Կամո Ավագումյան։ Ի դեպ, սա ռեստորան-սրճարանների ցանցի հերթական օբյեկտն է՝ ցանցի մեջ են մտնում «Լուի Շարդեն», «Ֆիշքլաբ», «Հանս» և «Ֆրանս» ռեստորանները»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: