Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները նախարարության առաջին հարկում սրճարա՞ն են աշխատեցնում. «Ժողովուրդ»

Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները նախարարության առաջին հարկում սրճարա՞ն են աշխատեցնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության առաջին հարկում նախարար Դավիթ Հարությունյանի ընտանիքի անդամները սրճարան են աշխատեցնում: Մասնավորապես, ըստ լուրերի՝ այն պատկանում է նախարար Հարությունյանի որդուն, միայն թե փաստաթղթերով արված է այնպես, որ կապը չերևա. ձևակերպված է այլ անձի անունով: Իսկ աշխատակիցը նրա հարսն է: Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրին, որ շրջանառվող լուրն ապատեղեկատվություն է: «Արդարադատության նախարարության շենքում աշխատակիցների ընդմիջումները կազմակերպելու համար կա համապատասխան տարածք, որը ներկայում չի գործում: Նշված տարածքը շահագործելու նպատակով դիմել են տարբեր կազմակերպություններ. ՀՀ արդարադատության նախարարությունը կազմակերպություններից որևէ մեկի վերաբերյալ դեռևս որևէ դրական որոշում չի կայացրել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: