Որ դատապարտյալների անուններն են ներման խնդրանքով ներկայացվել Սերժ Սարգսյանին.  «Ժողովուրդ»

Որ դատապարտյալների անուններն են ներման խնդրանքով ներկայացվել Սերժ Սարգսյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ներման խնդրանքով Սերժ Սարգսյանին է ներկայացվել 15 դատապարտյալի անուն, որոնցից երեքը ցմահ դատապարտյալներ են: Ավելին, ըստ շրջանառվող լուրերի` ցմահ դատապարտվածներից երկուսը բանտում են հայտնվել քաղաքական գործերի շրջանակներում. մեկը ՀՅԴ-ական Արմենակ Մնջոյանն է, որ ժամանակին ձերբակալվել էր «Դրո» գործի շրջանակներում, բանդիտիզմի, երկու և ավելի հոգու սպանության, զինված պետական հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքով: Ներման համար ներկայացվել է նաև Արմեն Տեր-Սահակյանը, որն էլ անցնում է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում և մեղադրվում էր հանցավոր խմբավորումներ կազմավորելու և սպանություններ իրականացնելու մեջ: Ըստ այն ժամանակվա մամուլի հրապարակումների` Արմեն Տեր-Սահակյանը ժամանակին հրաժարվել է Վ. Սիրադեղյանի դեմ ցուցմունքներ տալուց եւ դրա համար դատապարտվել ցմահ ազատազրկման»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: