Մոսկվայում ոստիկանությունը հանուն անվճար սննդի ահաբեկել է ռեստորանի աշխատակազմին

Մոսկվայում ոստիկանությունը հանուն անվճար սննդի ահաբեկել է ռեստորանի աշխատակազմին

Մոսկվայում ոստիկանները «ռեյդի» են ենթարկել ռեստորանը՝ սննդի համար զեղչեր ստանալու համար։ Այս մասին Facebook-ում պատմել է Мясо&Рыба ռեստորանների ցանցի սեփականատեր Սերգեյ Միրոնովը։ Միրոնովը հայտնել է, որ ոստիկանները եկել էին ստուգելու ռեստորանի աշխատակիցների փաստաթղթերը։ Եվ չնայած փաստաթղթերի հետ կապված ամեն բան կարգին է եղել, ոստիկանները հայտարարել են, որ ցանկանում են ստուգել նրանց ըստ բազայի։ Իսկ դա պահանջում է աշխատակիցների տեղափոխում բաժանմունք։ Արդյունքում ռեստորանի աշխատանքը խաթարվել է։ Միրոնովը նշել է, որ այնուհետև ոստիկանական բաժանմունքի պետը կանչել է ռեստորանի կադրերի բաժնի աշխատակցուհուն և ստուգումների դադարեցման դիմաց 50 տոկոս զեղչի 3 անանուն քարտ պահանջել։ Միրոնովը հայտարարել է, որ ոստիկանության աշխատողների դեմ բողոք կներկայացնի դատախազություն, ՔԿ և ՆԳՆ Սեփական անվտանգության վարչություն։