Համատեղ կյանքի 67 տարում ամուսինները «տելեպատ» են դարձել և մահացել 1.5 ժամվա տարբերությամբ

Համատեղ կյանքի 67 տարում ամուսինները «տելեպատ» են դարձել և մահացել 1.5 ժամվա տարբերությամբ

Արթուր և Դորոթի Հարդինգներն ամուսնացել էին, երբ Արթուրը եղել է 24 տարեկան, իսկ նա՝ 21։ Համատեղ կյանքի մոտ 70 տարում նրանց մոտ զարգացել էր հեռազգայուն (տելեպատիկ) կապ, որը թույլ է տվել նրանց մահանալ 90 րոպե տարբերությամբ, չնայած այն բանին, որ նրանք պառկած են եղել տարբեր հիվանդանոցներում։ Dailly Mail-ի հաղորդմամբ՝ Մանչեսթերի Նյութոն-Հիթ շրջանի բնակիչ հանդիսացող զույգը 67 տարի համատեղ ապրել է 1950 թվականին տեղի ունեցած հարսանիքից հետո։ Նրանք ունեցել են 2 երեխա, 4 թոռ և 6 ծոռ։ Դորոթին ողջ կյանքն աշխատել է տեքստիլ ֆաբրիկայում, իսկ թոշակի անցնելուց հետո զբաղվել դերձակությամբ։ Արթուրը զբաղվել է բիզնեսով, որը կապված է եղել տեքստիլ արդյունաբերության հետ։ Զույգը մեծ ընտանիքից առանձին է ապրել իր տանը։ 10 շաբաթ առաջ Դորոթին հիվանդանոցում էր հայտնվել սրտի հետ կապված խնդիրներով։ Այնուհետև հիվանդանոցում է հայտնվել նաև ամուսինը՝ թոքերի հիվանդությամբ։