Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը Զեմանն է

Չեխիայի նախագահի ընտրություններում առաջատարը Զեմանն է

Հայտնի են Չեխիայի նախագահական ընտրությունների նախնական արդյունքները։ Առաջատարը ռուսամետ թեկնածու, Չեխիայի ներկայիս նախագահ Միլոշ Զեմանն է, ով նախնական ստացել է ընտրողների 39.3 տոկոսի աջակցությունը։ Ձայների հաշվարկը շարունակվում է։ Երկրորդ տեղում գիտնական Իրժի Դրագոշն է, երրորդում՝ նախկին դիվանագետ Պավել Ֆիշերը։ Ընտրողների մասնակցությունը քվեարկությանը կազմել է մոտ 60 տոկոս։