ԱՄՆ-ում կոչ են արել Թրամփից «խլել» միջուկային կոճակը

ԱՄՆ-ում կոչ են արել Թրամփից «խլել» միջուկային կոճակը

Մի խումբ ամերիկացի նախկին զինվորականներ կոչ են արել սահմանափակել միջուկային զենքի օգտագործման ԱՄՆ նախագահի իրավունքն ու հրթիռների արձակման հնարավորությունները, հայտնում է CBS-ը։ Սպաերը, ովքեր նախկինում զբաղվել են ԱՄՆ միջուկային օբյեկտներում աշխատանքով և ովքեր պատասխանատու են եղել հրթիռների արձակման համար, նամակ են ուղարկել կոնգրես, որում հայտարարել են, որ Թրամփը «ԱՄՆ-ի և ողջ աշխարհի համար ներկայացնում է ակնհայտ և իրական վտանգ»։ Որպես «ակնհայտ վտանգի» օրինակ զինվորականները նշել են Twitter-ում Թրամփի վերջին հաղորդագրությունը, որտեղ նա գրել է, որ իր միջուկային կոճակն ավելի մեծ է, քան Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինինը։ «Նման հայտարարությունները վտանգավոր են և հղի աղետալի հետևանքներով»,-գրում են նախկին զինվորականները։ Նրանք նաև նշել են, որ ԱՄՆ-ում նախագահի իշխանությունը ոչնչով չի սահմանափակվում և չկան հուսալի երաշխիքներ, որ պետության ղեկավարին կարող են հետ պահել հապճեպ որոշումներից։