Մակրոնի հեղինակած էրոտիկ վեպը Ֆրանսիայում քննարկման առարկա է դարձել

Մակրոնի հեղինակած էրոտիկ վեպը Ֆրանսիայում քննարկման առարկա է դարձել

Ֆրանսիական ԶԼՄ-ները քննարկում են շշուկներն այն մասին, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնը երիտասարդ տարիքում էրոտիկ վեպ է գրել ուսուցչուհու հետ իր հարաբերությունների սկսվելու մասին։ Այդ ուսուցչուհին նրա այժմյան կինն է՝ Բրիժիտը, գրում է The Local պարբերականը։ Լրագրողները հստակեցնում են, որ շշուկների հայտնվելու համար առիթ է հանդիսացել Ֆրանսիայի առաջին տիկնոջ կենսագրության հրատարակումը, որը շուտով կհայտնվի գրախանութներում։ Կենսագրականի հեղինակ Մաել Բրունն իմացել է, որ 1993 թվականին 16-ամյա Մակրոնը սիրավեպ և մի քանի բանաստեղծություն է գրել։ Այն մասին, որ Մակրոնի պատանեկական ստեղծագործությունները կապված են եղել հենց Բրիժիտի հետ, ակնարկել է Մակրոնի նախկին հարևանուհին։ «Մի օր նա խնդրել է ինձ 300 էջանոց գիրք տպել, որը նա նոր էլ գրել»,-ասել է հարևանուհին Closer-ի հետ զրույցում։ Կինը նշել է, որ դա համարձակ և փոքր-ինչ անպատշաճ սիրավեպ էր, որում նկարագրված է եղել Մակրոնի անձնական կյանքը, սակայն հերոսների անունները փոխված են։