Ամերիկացին օգնել է կնոջն ինքնասպան լինել

Ամերիկացին օգնել է կնոջն ինքնասպան լինել

Սոնոմայի Գերագույն դատարանը (Կալիֆորնիա) 64-ամյա Դևիդ Օ՝Քոննոր Կլեմենտին մեղավոր է ճանաչել իր կնոջ՝ 52-ամյա Դեբրա Բեյլսի ինքնասպանությանն օգնելու մեջ, հայտնում է Napa Valley Register-ը։ Համաձայն քննության նյութերի՝ զույգը կանգ էր առել Բոդեգայի ծոցի հյուրանոցներից մեկում։ Երեք օրերի ընթացքում, որոնք ամուսիններն անցկացրել են հյուրանոցի համարում, Դևիդը երեք անգամ փորձել է բարձով խեղդել Դեբրային, երբ դա նրա մոտ չի ստացվել, զույգը պարան է գնել։ Շուտով Դեբրային կախված են գտել կայանատեղիում։ Պարզվել է, որ ամուսինն օգնել է նրան իրականացնելու մտածածը. կապել է պարանը ծառից և օղակ սարքել։ Նշվում է, որ Դեբրան որոշ ժամանակ առաջ դադարել էր օփիոիդային դեղամիջոցներ ընդունել։