Որքան գումար են ծախսել եվրոպացիները հագուստի վրա անցած տարի

Որքան գումար են ծախսել եվրոպացիները հագուստի վրա անցած տարի

2017 թվականին զգեստապահարանի թարմացման վրա ԵՄ երկրների բնակիչները ծախսել են մոտ 400 մլրդ եվրո։ Eurostat վիճակագրական ծառայությունը վերլուծել է ԵՄ երկրների բնակիչների եկամուտներն ու ծախսերը։ Համաձայն ստացված տվյալների՝ բրիտանացիները հագուստի վրա ծախսում են ավելի, քան ֆրանսիացիները, գերմանացիները, իսպանացիներն ու հույները։ Նշվում է, որ ԵՄ բնակիչները հագուստի և կոշկեղենի վրա միջինը ծախսում են իրենց տարեկան եկամտի 4.9 տոկոսը։ Շոփինգի սիրահարների ցուցակում առաջատարն էստոնացիներն են, ովքեր տարեկան եկամտից հագուստի վրա ծախսում են 6.8 տոկոսը։ Երկրորդ տեղում պորտուգալացիներն են (6,3 տոկոս), եռյակը եզրափակում են իտալացիները (6.2 տոկոս)։ Հույներն ու ֆրանսիացիներն ավելի խնայող են։ Նրանց ցուցանիշները չեն գերազանցում տարեկան 3.8 տոկոսը։ Ամենախնայողը բուլղարացիներն են (3.2 տոկոս)։