Էդ Շիրանի նմանակին թույլ չեն տալիս հանգիստ քայլել փողոցում

Էդ Շիրանի նմանակին թույլ չեն տալիս հանգիստ քայլել փողոցում

Չնայած այն բանին, որ բոլոր անցորդներն Էդ Շիրանի նմանակ 25-ամյա Ուեսլի Բիրնին նմանեցնում են հայտնի երգչին, նրա ընկերուհին հիացած չէ սիրելիի հանդեպ բարձր ուշադրությունից։ Ուեսլին դժվարությամբ է կարողանում հանգիստ տեղաշարժվել փողոցում։ Նրան շարունակ մոտենում են, ինքնագիր խնդրում կամ սելֆի անելու ցանկություն հայտնում, սակայն երիտասարդը համաձայնում է միայն լուսանկարվել։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։ «Ցավում եմ հիասթափեցնել Էդի երկրպագուներին, այդ իսկ պատճառով հազվադեպ ասում եմ նրանց՝ «Այո, ես Էդն եմ», ժպտում եմ և լուսանկարվում»,-ասել է Ուեսլի Բիրնը։ Բիրնը պատրաստվում է մայիսին ներկա գտնվել Էդ Շիրանի համերգին և ակնկալում է նրա հետ անձնական հանդիպում։