General Motors-ը կթողարկի մեքենա՝ առանց ղեկի և ոտնակների

General Motors-ը կթողարկի մեքենա՝ առանց ղեկի և ոտնակների

Ամերիկյան խոշորագույն ավտոարտադրողներից մեկը՝ General Motors-ը, ծրագրում է 2019 թվականին թողարկել առանց ղեկի ավտոնոմ մեքենա։ Այս մասին հաղորդվում է կոնցեռնի կայքում։ Ընկերությունը մտադիր է սկսել Cruise AV ավտոմեքենայի սերիական արտադրություն՝ Chevrolet Bolt էլեկտրամեքենայի հիման վրա։ GM-ի նախագահ Դեն Ամանի խոսքով՝ մեքենայի վրա աշխատել են 1.5 տարի, փոխանցում է Financial Times-ը։ Մեքենան չի ունենա ղեկ և ոտնակներ։ Մեքենայի նախատիպը փորձարկվում է Սան-Ֆրանցիսկոյի (Կալիֆորնիա) և Ֆինիքսի (Արիզոնա) փողոցներում։