Ստիվեն Հոքինգը ջերմոցային էֆեկտի պատճառով կանխատեսել է Երկրի վերածում Վեներայի

Ստիվեն Հոքինգը ջերմոցային էֆեկտի պատճառով կանխատեսել է Երկրի վերածում Վեներայի

Ջերմոցային էֆեկտը կարող է Երկիրը դարձնել կյանքի համար անպիտան արդեն 200-500 տարի անց։ Այս մասին հայտարարել է բրիտանացի ֆիզիկոս Ստիվեն Հոքինգը։ Նրա կարծիքով՝ գլոբալ տաքացումը կտանի նրան, որ Երկիրը կվերածվի Վեներայի, մարդիկ կմահանան կամ ստիպված կլինեն իրենց համար այլ մոլորակ փնտրել։ «Երբ դուք հաջորդ անգամ հանդիպեք մի մարդու, ով կհերքի կլիմայի փոփոխությունը, ուղարկեք նրան Վեներա։ Ես կվճարեմ ուղևորության համար»,-ասել է նա։ Հայտնի է, որ Վեներան, որն արևին երկրորդ ամենամոտ մոլորակն է, 4 մլրդ տարի առաջ նման է եղել Երկրին, սակայն այնուհետև ջերմոցային էֆեկտի պատճառով Վեներայի օվկիանոսները գոլորշիացել են, և այժմ այնտեղ տիրում է 500 աստիճան Ցելսիուսի հասնող ջերմաստիճան և 300 կմ/ժամ արագությամբ քամիներ։