ՄԱԿ-ը փնտրում է, թե որ երկրներում վերաբնակեցնի մոտ քառորդ մլն փախստականի

ՄԱԿ-ը փնտրում է, թե որ երկրներում վերաբնակեցնի մոտ քառորդ մլն փախստականի

ՄԱԿ-ի Բարձրագույն հանձնակատարի գրասենյակն աշխարհի երկրներին խնդրում է ընդունել 227 000 փախստականի: Այսպիսի հայտարարությամբ գրասենյակը հանդես է եկել տեղեկություններից հետո, որ այս շաբաթ Միջերկրական ծովում մի քանի պատահարի հետևանքով զոհվել կամ անհետ կորել է 160 մարդ, հայտնում է ՄԱԿ-ի Նորությունների կենտրոնը: Ըստ փորձագետների՝ միայն այդպիսի մոտեցումը կապահովի ապաստանի որոնման ավելի անվտանգ և օրինական ուղիներ, կօգնի կանխել մարդկանց մահը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված 227 000 մարդիկ ժամանակավոր կացարան են գտել հիմնականում Հունաստանոմ, Իտալիայում, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներում: Փախստականներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել միայն մի քանի երկիր: Ներկայումս փախստականների վերաբնակեցման նախագծերին 37 պետություն է մասնակցում: