Ինչով է վտանգավոր բարձր երաժշտություն լսելը

Ինչով է վտանգավոր բարձր երաժշտություն լսելը

Գիտնականը բացատրել է՝ ինչու երաժշտություն լսելը կարող է խլություն առաջացնել, հայտնում է newsyou.info-ն: Ականջակալն առաջացնում է ներքին ականջի վնասումներ, որոնք դիտվում են ձայնի անվտանգ մակարդակի գերազանցման դեպքում: Մարդիկ մշտապես անտեսում են բժիշկների խորհուրդները և վնասում են լսողությունը՝ ականջակալով թույլատրելիից բարձր երաժշտություն լսելով: New York University Langone-ի պրոֆեսոր Ուիլյամ Շապիրոն նշում է, որ ամենամեծ վտանգը սպառնում է երիտասարդներին: Նա պնդում է, որ դեռահասների 20%-ն արդեն այս կամ այն աստիճանի լսողության խանգարումներ ունի աղմուկի ազդեցության հետևանքով: Պրոֆեսորը նշել է, որ մարդու յուրաքանչյուր ականջում կա ականաջախխունջ, որն ընդունում է ձայնային թրթիռները: Այդ գործընթացի համար պատասխանատու է մոտ 15 000 մազիկ: Փոքր զգայուն մազի բջիջները շատ կարևոր են ձայնային ալիքները ճանաչելու համար, սակայն շատ փխրուն են: Մազի բջիջները չեն վերականգնվում, դրանց վնասումները վերջնական են: Դա է հանգեցնում մարդկանց մեծ մասի լսողության կորստի: