Ֆուտբոլի աշխարհի գավաթը՝ Հայաստանում

Ֆուտբոլի աշխարհի գավաթը՝ Հայաստանում

Ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը կբերվի Հայաստան: Գավաթը կլինի նաև Թբիլիսում և Բաքվում: Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունից առաջ աշխարհի գավաթը կշրջի նաև Ռուսաստանի 24 քաղաքներում: Աշխարհի 2006 թվականի առաջնությունից սկսած Մունդիալի գավաթը շրջում է աշխարհի տարբեր երկրներում: 21-րդ աշխարհի առաջնությունը 2018 թվականին կկայանա Ռուսաստանի 11 քաղաքների 12 մարզադաշտերում: Այն կմեկնարկի հունիսի 14-ին և կեզրափակվի հուլիսի 15-ին: Եզրափակիչ հանդիպումը կկայանա Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: