Իրանը հրաժարվել է վերանայել ատոմային գործարքը

Իրանը հրաժարվել է վերանայել ատոմային գործարքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատժամիջոցների վերականգնման սպառնալիքի տակ պահանջել է լուրջ փոփոխություններ անել Իրանի ատոմային ծրագրի մասին պայմանագրում: Սակայն Թեհրանում հայտարարել են, որ ատոմային գործարքն առևտրի առարկա չէ, հայտնում է Deutsche Welle-ը: «Այդ պայմանագիրը միջազգայնորեն ճանաչված և ամբողջական պակտ է ու չի կարող նոր քննարկումների առարկա լինել»,- հունվարի 13-ին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ը: Փաստաթղթում նշված է, որ այդ պատճառով Թեհրանը չի համաձայնվի փոփոխություններ անել և չի ստանձնի նոր պարտավորություններ, որոնք դուրս կլինեն 2015 թ. Վիեննայում կնքված պայմանագրի շրջանակներից: Ավելի վաղ Սպիտակ տունն Իրանի դեմ պատժամիջոցների վերկանգնումը հետաձգել է 120 օրով, սակայն միաժամանակ հայտարարել է, որ այդ ժամկետում ատոմային գործարքում պետք է լուրջ փոփոխություններ արվեն: