ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու

ԿԲ-ն փոխանակման կետերում ստուգումներ է իրականացնելու

Կենրոնական բանկի  նախագահի որոշմամբ՝ ՀՀ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչությունն արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած անձանց մոտ իրականացնելու է ստուգումներ՝ փոխանակման կետերի գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի պահանջներին դրանց գործունեության համապատասխանությունը պարզելու նպատակով: Այս մասին  տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Ստուգումները իրականացվելու է հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: