Բրիտանիայում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել

Բրիտանիայում թռչնագրիպի նոր դեպքեր են գրանցվել

Բրիտանիայի գյուղատնտեսության նախարարությունը երկրում H5N6 թռչնագրիպով վարակման նոր դեպքեր է գրանցել: Ինչպես հաղորդում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, Դորսեթ կոմսությունում վիրուսով վարակված 17 թռչուն է հայտնաբերվել: Նախարարության տվյալներով՝ սա երկրում 2017-2018 թվականների ձմռանը թռչնագրիպի գրանցված առաջին դեպքն է: «Հասարակության առողջության համար թռչնագրիպի H5N8 վիրուսի վտանգը շատ ցածր է»,- հայտնել են նախարարությունից: Միաժամանակ ընդգծվում է, որ վիրուսը շատ վարակիչ է և մահացու թռչունների համար: Երկրի իշխանությունները հորդորել են թռչնաբույծներին պահպանել անվտանգության բոլոր կանոնները: