Չեմ հավատում, որ Սերժ Սարգսյանի անձի հետ կապված ապրիլին պոռթկում կլինի

«Միասնություն» համազգային շարժման ղեկավար Արման Վարդանյանի կարծիքով՝ առանց ճիշտ քաղաքական ուղղորդման ժողովրդական ընդվզումները հաջողության հասնել չեն կարող։ Նա ողջունում է «Ելք» դաշինքի նախաձեռնած երթը՝ ընդդեմ թանկացումների։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վարդանյանն ասաց, որ իրենք հնարավորության սահմաններում կաջակցեն։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշում է, որ չի կարծում, թե Սերժ Սարգսյանի՝ հնարավոր վարչապետ դառնալու հարցը կարող է ընդվզումների առիթ լինել. «Չեմ հավատում, որ անձի հետ կապված պոռթկում լինի, որովհետև ժողովուրդը հասկացել է՝ կարող է Սերժ Սարգսյանը չլինի, բայց նրա գծած ուղին շարունակողը լինի»։ Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները ստեղծել են մի մթնոլորտ, որտեղ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, Արման Վարդանյանն արձագանքեց. «Անփոխարինելի մարդ քաղաքական համակարգում չկա, եթե հիշենք՝ նախկինում գուցե եղել են անփոխարինելի գործիչներ։ Այսօր որևէ ոլորտում անփոխարինելի մարդ չկա։ Շատ հետաքրքիր կլիներ, եթե այն ամենը, ինչ բոլորը հիմա ասում են, համապատասխաներ իրականությանը։ Եթե համապատասխաներ՝ մենք այլ երկիր կունենայինք։ Կենաց ասողների բանակը միշտ եղել է։ Նրանցից պետք է ձերբազատվել ու գործ անել։ Խնջույք չէ, երկիր եք ղեկավարում»։   Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։