Ձեռքերի սովորական լվացումը կարող է կյանք փրկել

Ձեռքերի սովորական լվացումը կարող է կյանք փրկել

Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ձեռքերն օճառով մանրամասնորեն լվալը մահը կանխելու առավել արդյունավետ և էժան միջոցն է: Այս մասին հայտնում է healthystyle.info-ն: Հիգիենայի այս պարզ կանոնի պահպանումը մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մահացությունը նվազեցնում է 75%-ով: Խոսքը վարակների մասին է, մասնավորապես՝ մանկական: Հարավային Աֆրիկայում վարակիչ հիվանդությունները, օրինակ, պնևմոնիան կամ էնտերովիրուսային վարակները մանկական մահերի 30%-ի պատճառ են: Հարավաֆրիկացի մասնագետները մշակել են յուրահատուկ պայուսակ ջրի համար, որը հեշտացնում է ձեռքերը լվալը: Շարժական պայուսակն ունի ջրի ծորակ և օճառի տարա: «Մենք գիտենք, որ վարակների մեծ մասը հնարավոր է կանխել ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ ձեռքերը լվալով»,- բացատրում են մասնագետները: Նրանք մտադիր են լվացվելու շարժական պայուսակը տարածել երկրի դպրոցներում: