Վրաստանը հրաժարվել է Ադրբեջանի հետ հանդիպումից

Վրաստանը հրաժարվել է Ադրբեջանի հետ հանդիպումից

Փետրվարի 2-ին Անթալիայում նախատեսված ֆուտբոլի Վրաստանի և Ադրբեջանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը չի կայանա: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ նշելով, որ նպատակահարմար չի համարում ադրբեջանցիների հետ ընկերական հանդիպումը: Վրաստանի ազգային հավաքականը պետք է ուսումնամարզական հավաք անցկացներ Անթալիայում: Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է նաև այդ հավաքից: